Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցության մասին      FaceBook           Ուրբաթ, 29.03.2024, 13:02      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

ՆԺԴԵՀՅԱՆ  ՑԵՂԱԿՐՈՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անցած դարի իննսունական թվականներից Հայաստանը թեւակոխեց զարգացման նոր ժամանակաշրջան: Քանդվեց ամբողջատիրական Խորհրդային միությունը եւ ստեղծվեց խորհրդային հանրապետությունների անկախացման հնարավորություն: Հայաստանը առաջին հանրապետություններից էր, որ բռնեց անկախության ճանապարհը: Կարծես թե, ստեղծվել էր պատմական հնարավորություն եւ անհրաժեշտություն ստեղծելու անկախ պետություն հիմնված ազգային արժեքների վրա: Կարծես թե, նորից անհրաժեշտություն էր առաջացել արթնացնելու ազգային ոգին, որը պետք է դրված լիներ ազգային պետության կերտման հիմքում: Այս նախադրյալները ստիպեցին մասնակցել Հայկական անկախ պետության ստեղծմանը, որի համար էլ միտք հղացավ հիմնադրել քաղաքական կառույց՝ Նժդեհյան Ցեղակրոն կուսակցությունը: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը հիմնադրվեց 1989թ. հունվարի 14-ին, դրոշը ծիրանագույն, խորհրդանշանը՝ հավերժության նշանը ու սուր: ՆՑԿ-ն հիմնադրվել է ազգային պետություն կերտելու համար: Նա իր առջեւ խնդիր է դրել հիմնվելով ազգային որակների/արժեքների վրա նպաստել ազգային արժեհամակարգի վերահաստատմանը: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը իր կազմավորման սկզբից գաղափարական հիմք է որդեգրել Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը: Կուսակցությունը գրանցվել է 15.07.1991թ.: Նա Հայաստանում գրանցված 9-րդ կուսակցությունն է: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը հիմնադրման օրվանից մասնակցել է Հայաստանի պետության կայացման գործընթացին: Իր որոշակի ներդրումն ունի Հայոց լեզվի, կրթահամակարգի, Ազգային ինքնությանը վերաբերող, կրոնական կազմակերպությունների եւ մի շարք այլ օրենքների ընդունման գործընթացում: Կուսակցությունն իր մասնակցությունն է ունեցել Արցախյան ազատամարտին` ՀՀ սահմանամերձ տարածքների պաշտպանությանը` տալով անգնահատելի կորուստներ: Արցախի, նաև ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության մարտերում շատերի հետ զոհվեցին ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցության փոխնախագահ Աշոտ Աբրահամյանը, խորհրդի անդամներ` Մհեր Բաղդասարյանը, Գառնիկ Շահինյանը: 1991թ. ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցության ջանքերով ստեղծվել է ՙՑեղային արթնություն՚ կազմավորումը, այնուհետեւ 1998թ. ապրիլի 10-ին կուսակցությունը մասնակցեց Հայ Ազգայնական Դաշինք (ՀԱԴ) քաղաքական-գաղափարական միավորումի հիմնադրմանը: Կուսակցությունն առանձին և համատեղ հրատարակել է մի շարք ազգային գաղափարախոսական աշխատություններ, այդ թվում` ՙՑեղակերտում՚ և ՙԱրարատյան Դիցաբանություն՚ գրքերը եւ «Ուխտագիրքը», ՙԱզգայնական միտք՚ մատենաշարը, որը Հայ հանրությանը ներկայացրեց Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի ուսմունքները: Մինչ 1997թ., կուսակցությունը ՙՀայ Դատ՚ կազմակերպության, նաև անհատ մտավորականների հետ միասին նպաստեց ՙԱզգայնական ակումբ՚-ի ստեղծմանը: ՙԱզգայնական ակումբ՚-ի նպատակն էր ամբող¬ջացնել և հզորացնել Ազգայնական դաշտը Հայաստանում: Այս կառույցի միջոցով հրատարակվեց ՙԴարձ՚ պարբերականը: 2000թ. հունվարին ստեղծվեց ՙՀայկական դիմադրական շարժում՚-ը, որի նախաձեռնողներից ու հիմնադիրներից էր ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը: 2006թ. հունվարին ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցության մի շարք անդամների մասնակցությամբ ու աջակցությամբ նաև ստեղծվեց ՙՀայրենիք՚ ակումբը, որն իր հրատարակություններով շարունակում է Հայությանը ծանոթացնել Հայ Ազգայնական մտքի գոհարներին: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը 2008թ. մարտին հրատարակեց ՙՆժդեհյան Ցեղակրոն գաղափարախոսության մասին՚ գրքույկը, որը փորձ էր ևս մեկ անգամ սեղմ ներկայացնելու Նժդեհյան Գաղափարախոսությունը` հիմնավորելով նրա արդիականությունն ու Ազգային գաղափարախոսության` կամ որ նույնն է` Հայկականության հիմքն ու ողնաշարը լինելու եզակիությունը: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունն իր գործուն մասնակցությամբ հանդես է եկել ներազգային ու պետական զանազան խնդիրներին ուղղված միջոցառումներում, մասնավորապես Արցախի, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրներում: 2010թ, դեկտեմբերի 18-ին կուսակցության ակտիվ մասնակցութուն է ունեցել «Արորդիների ուխտի» 20 ամյակին նվիրված վեհաժողովին, որի նպատակն էր ազգային գաղափարներով ուղղորդվող կառույցների համախմբման խնդիրը: 2011թ. ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը հրատարակել է ՙԱԶԳԱՅՒՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈւՐՋ, ՑԵՂԱԿԵՐՏՈւՄ՚ գիրքը, որը ևս մեկ փորձ է հնարավորինս ամբողջական ներկայացնելու ՙՑեղակրոն՚ գաղափարախոսությունը, հնարավորինս ամբողջական ներկայացնելու մեր ազգի առջև կուտակված խնդիրները` տալով դրանց առաջացման պատճառները, նաև լուսաբանել ու գտնել այն ճանապարհները, որոնք կապահովեն մեր ժողովրդի տեղը արևի տակ: ՙՆժդեհյան Ցեղակրոն՚ կուսակցությունը այսօր վերագրանցված Ազգային գաղափարներով ուղղորդվող կազմակերպություն է, որը համագործակցում ու դաշնակցում է Ազգային հասարակական ու քաղաքական այն կառույցների, անհատների հետ, որոնք Հայ Ազգի, Հայոց պետության հզորացումը և հարատևումը իրենց կյանքի նպատակն են համարում:
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz