FaceBook           Հինգշաբթի, 17.01.2019, 03:30      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » Արտաքին քաղաքականության մեջ կարևոր է ազգային շահը. Զոհրաբ Պետրոսյան
21:30
Արտաքին քաղաքականության մեջ կարևոր է ազգային շահը. Զոհրաբ Պետրոսյան

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության խորհրդի անդամ Զոհրաբ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամամանակ նկատեց, որ իրենք գիտեն այն տնտեսական, սոցիալական և քաղաքական խնդիրները որոնք կան Հայաստանում և կարծում են, որ դրանց լուծման միակ եղանակը ազգային արժեհամակարգի ներմուծումն է հայ ժողովրդի մեջ:

Արտաքին քաղաքականության բնագավառում իրենց մարտավարության մասին խոսելով, Պետրոսյանը նշեց, որ իրենց գաղափարախոսության գլխավոր թեզը ազգն է և ազգի շահը գերակա դասելը. «Արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է առաջնորդվենք հենց այդ սկզբունքով` մենք պետք է կառուցենք արտաքին քաղաքականությունը ազգային անվտանգության և շահի սկզբունքից ելնելով»:

Ներկայացնելով ԼՂ խնդրի վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշումը, Պետրոսյանը նշեց, որ իրենք չեն տիրապետում բանակցային գործընթացին, քանզի դրա մասին հանրությանը տեղեկություններ չեն հասնում: Այդուամենայնիվ, «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը ողջունում է այն սկզբունքները, որոնց շուրջ գնում են բանակցությունները:

«
Արցախի խնդիրը զուտ արտաքին քաղաքականության խնդիր չէ: Արցախը պատմական Հայաստանն է և մենք խնդիր ենք դնելու Հայաստանի ազգային պետության ստեղծման: Սա նաև ներքին խնդիր է»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Նա նաև նկատեց, որ հայտարարվում է փոխզիջումների մասին, սակայն հստակ չի ասվում թե ինչ ի նկատի ունեն դրա տակ, ինչպես նաև անորոշ է ինքնորոշման հարցը

Կարգավի-ակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Просмотров: 188 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2019
Անվճար հոսթինգ uCoz