FaceBook           Հինգշաբթի, 25.04.2024, 03:50      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Մայիս 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գլխավոր » 2018 » Մայիս » 17 » Բաց նամակ անսիրտ խելոքներին
15:15
Բաց նամակ անսիրտ խելոքներին

Հայությունը անհիշելի ժամանակներից, հատկապես ճակատագրական պահերին ձևակերպել է ժամանակի շնչին համապատասխան կարգախոսներ, գաղափարներ և դրանց հիման վրա ձևավորել զանազան շարժումներ, որոնց հիմքում մշտապես եղել է Հայկականությունը իբրև արժեհամակարգ: Եվ միշտ ել գտնվել են անսիրտ խելոքներ, ովքեր իրենց <<կաղ հանգերով>> ու վարգով փորձել են վարկաբեկել, նսեմացնել այդ գաղափարները՚: Եղել են նաև սրիկաներ, որոնք նստելով այդ վսեմ գափարների վրա վարկաբեկել են միայն իրենց: Ինչ եք կարծում, չեն գտնվել այդպիսիններ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում և դրանից հետո, չեն գտնվել Ավարայրում, Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Լեռնահայաստանում, Հայրենականի ու Արցախյան պատերազմներում, քառօրյա պատերազմում և այսօր, այս աննախադեպ, ոգեղեն ու երիտասարդացած շարժման մեջ, որոնք իրենց հոգու այլանդակությունը փորձում են քողարկել ոչ միայն զանազան մոլար ու ճղճղան գաղափարներով, այլև իրենց հայտարարելով իբր այդ գաղափարների կրող, իրենց կուշտ և անհոգի կեցվածքով փորձել են արժեզրկել այդ գաղափարները: Գտնվում են  երկչոտ գրչակներ, որոնք չտիրապետելով այդ գաղափարներին, չիմանալով սեփական ազգի պատմությունը, անմասն մնալով սեփական ազգի դարդ ու ցավերին, գրելով, արտասանելով այդ գաղափարները, կողքից ավելացնելով <<այսպես կոչված>> և նմանատիպ հեգնական բառեր, հուսով են, որ մեծ ծառայություն են մատուցում իրենց տերերին ու իրենց կեցվածքի պատվիրատուներին: Բայց նրանք չգիտեն, որ առաջին հերթին հենց նրանց մեջ են առաջացնում նողկանքի ու արհամարհանքի զգացում և դրանով չեն լրացնում, չեն գեղեցկացնում ու արժևորում այս շարժումը: Սրանց համար <<Ցեղի>> գաղափարը տեղավորվում է միայն Ցեղասպանության` Ազգասպանության ընկալման մեջ և ոչ մի կերպ չի ընկալվում որպես Ցեղակրոն` Ազգակրոն ընկալում, ինչը նշանակում է կրել այն Ցեղային` Ազգային արժեքները, որոնք թերևս քնած են հենց իրենց մեջ: Սրանք  Ցեղային` Ազգային արժեքներով առաջնորդվող մարդկանց նույնացնում են ցեղային մղումներով առաջնորդվող հոտի հետ չհասկանալով, որ Նժդեհյան Ցեղակրոն գաղափարները իրենց վրա հագցրած (այստեղ արդեն համաձայն եմ քաղաքական ստահակներ, կոռումպացված իշխանություններին քծնաբարո ծառայողներ… Ձեր եզրույթների հետ) այլևս նախկին իշխանական Հանրապետական կուսակցության և նրա ձևավորած իշխանությունները ամենևին կապ չունեն Նժդեհի և նրա ստեղծած Դավիթբեկյան Ուխտերի, այնուհետև Ցեղակրոն ուխտերի դավանաբանության հետ, որովհետև Դավիթբեկյան Ուխտերը Սյունիքում, Ցեղակրոն Ուխտերը սփյուռքում իրենց նշանակալի ավանդը բերեցին Հայաստան պետության կայացման և Սփյուռքահայության չուծացման գործընթացներում: Իսկ Ցեղակրոնի շապիկ հագած Հանրապետականները, որոնց ղեկավարությամբ վերջնականապես քաոսի վերածվեց երկիրը, կողոպտվեց ոչ միայն նյութական մասը, այլև կողոպտեցին մարդկանց հոգիները, այդ թվում Ձեր, այլապես Ձեր գրիչներով խրոխտաբար թուր չէիք ճոճի ու չէիք նսեմացնի ու սևացնի այն գաղափարները այն մարդկանց անունները, որոնց շնորհիվ հատկապես գոյություն ունեք նաև դուք: Այդ կիսագրագետ <<առաջադիմականներին>> կամ անսիրտ խելոքներին կհորդորեի մտածել սրտով և հասկանալ, որ ազատագրված հայրենիքի մի փոքր մասն անգամ հողակտոր չէ և հողակտորը ամենևին էլ չի կարող քաղաքակրթվել, ինչպես իրենց հոդվածնեում արագ-արագ ճամարտակում են այդ անսիրտ խելոքները: Մեզ համար ավելի նվիրական են Արարատ լեռան ձյուները, քան Արարատյան դաշտի խաղողը: Հայրենիքի զգացումը բացակայում է Ձեր սրտում, չնայած գոյություն ունի ձեր անկապ մտքերում: Ուզում եք Հայրենիքը իր սրտում կրող մտավորականի խոսք լսել: Խնդրեմ.

Если кликнет рать святая, кинь ты Русь, живи в раю,

 Я скажу-не надо рая, дайте Родину мою.                                      Ս.Եսենին

 

§Ð³Û³ëï³Ý, ù»½ ëÇñïÁ Íݳõ - ¹áõ ³åñáõÙ »ë ëñï»ñÇ Ù¿ç »õ ç»ñÙ³ç»ñÙ ëñï»ñÇ ßÝáñÑÇõ ÙdzÛÝ: ¶áõó¿ »Õ»É »Ý »õ ³ÝëÇñï Ë»Éáù­Ý»ñ, áñ ëÇñ»É »Ý ù»½, µ³Ûó Ýñ³Ýù ã»Ý ˳ãõ»É, ã»Ý Ù»é»É ù»½ ѳٳñ: гÛñ»ÝÇùÇ Ñ³Ù³ñ Ù»éÝáõÙ ¿, Ñ»ñáë³ÝáõÙ Ù»Í ëñïÇ ï¿ñÁ ÙdzÛݦ:

§Ð³Ûñ»Ý³ëÇñáõÃÇõÝ - Ù³ñ¹Ï³ÛÇÝ ³é³ùÇÝáõÃÛáõÝÝ»ñÇ Ã³·Ý áõ åë³ÏÝ ¿ ¹³: سñ¹Ï³ÛÇÝ µ³ñáÛ³Ï³Ý Û³ïÏáõÃÇõÝÝ»ñÁ Çñ Ù»ç Ùdzó­­ÝáÕ ³Û¹ ·»ñ³·áõÛÝ ³é³ùÇÝáõÃÇõÝÝ ¿, ³½·»ñÇ ·áÛáõû³Ý ³ÝÑñ³­Å»ßï å³ÛÙ³ÝÁ »õ ³Ýëå³é ³ÕµÇõñÁ Ýñ³Ýó áÛÅÇ »õ Ù»Íáõ­Ã»³Ý: ܳ ³ÛÝù³Ý ç»ñÙ ¿ ÙÇ ÅáÕáíñ¹Ç Ù¿ç, áñù³Ý ÷áùñ ¿ ³Û¹ ÅáÕáíáõñ¹Á »õ áñù³Ý ³Ùµ³ñÇßï »Ý Ýñ³ ѳñ»õ³ÝÝ»ñÁ: ºÃ» ³Û¹å»ë ã¿ ³Ù»Ýáõñ»ù, ³Û¹å»ë åÇïÇ ÉÇÝǦ:

                                                                                                                  Գարեգին Նժդեհ

§Patria o muerte¦- §Հայրենիք կամ մահ¦-կասի չիլիացին,  ի պատասխան §Venseremos¦-§հաղթանակ¦- կբղավի Չիլին:

Հասկացաք՞, կարծում եմ այո: Զգացիք՞, կասկածում եմ:

Դուք խոսում եք սոցիալական արդարությունից:  Բայց գոնե տեղիա՞կ եք, որ Ցեղակրոն ուսմունքի առանցքը հենց սոցիալական արդարության, ճշմարտության, մարդկայնության սկզբունքներն են, ինչը բացակայում է իշխող վերնախավի և նրա քաղաքական թևը ներկայացնող Հանրապետական կուսակցության մեջ:

Նժդեհն ասում է`.

§Հայրենիք և ճշմարտություն-ահա իմ զույգ Աստվածությունները: Առանց մեկի անհնար է մյուսը¦:

§Մարդկայնությունն է մարդկության հայրենիքը, ինչը մարդկությունն այդպես էլ չունեցավ¦:

Իմացեք գոնե սա:

Հռետորական հարց եք բարձրացնում, որ ազգային պատկանելիությունը բավարար չէ, որ վստահության քվեն պիտի տրվի նրանց, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են, որ ոչ միայն հարիր են հայաստանյան խնդիրներին, այլև բացառապես առաջնորդվում են հայաստանակենտրոն սկզբունքներով: Բայց կնդունեք, որ դա էլ բավարար չէ: Ազգային պատկանելիության զգացումն ու Ազգին անմնացորդ նվիրվելու և ծառայելու զգացումն է պարտադիր պայման:

Իսկ արդեն Գլոբալիզմ, կամ հակագլոբալիզմ քարոզողներին և քննադատողներին ուզում եմ հուշել, որ սին է այն քննադատությունը, որը ստեղծագործություն չէ, որովհետև այդ զույգ §գաղափարախոսությունները¦ սիամական քույրեր են, մեկը մեկից բխող, մեկը մյուսին ծնող : Ավելի լավ է դրսևորվել սեփական Ազգի արժեքային համակարգի, նրա դրսևորումների դաշտում, այն է տեսնել, զգալ, գիտակցել, խոնարհվել, պաշտել ու կրել հենց այդ արժեքները, ասել է թե լինել Ազգակրոն` Ցեղակրոն: Եվ այդ արժեքներն են Հայրենիքը, Գենը, Լեզուն, Ընտանիքը, Տոհմը, որոնք, ավելի ճիշտ որոնց զգացողությունները պիտի դրսևորվեն Բարոյականության, Հավատքի, Մշակույթի,Պատմության, Կրթության , ներքին ու արտաքին հարաբերություններում: Իսկ պետության ու պետականաշինության պարագայում նշեմ, որ վայ այն պետությանը, որը Հայրենիքի ընկալումը, դրոշմը չունի:

Ընթերցող, վերջում կհարցնես, թե ում է ուղղված այս բաց նամակը: Պատասխանեմ. Երեկվա, այսօրվա և վաղվա այսպես կոչված §մտավորականներին¦, չուզենալով տալ դրանց անունները, հույս ունենալով, որ այն կգտնի իր հասցեատիրոջը: Միայն հորդորում եմ, որ եթե ամեն օր մաքրում եք Ձեր կոշիկները, գեթ մեկ անգամ կյանքում մաքրեք Ձեր միտքն ու հոգին և աշխատեք զարթնեցնել Ձեր քնած ոգին, որը կարող է նաև Հայի լինել:

§Նժդեհյան Ցեղակրոն¦ կուսակցության նախագահ`

Գևորգ Հովսեփյան

Հ.Գ.  Այս հոդվածը տրվել է գրեթե բոլոր էլեկտրոնային թերթերին, ի պատասխան Lragir.am  կայքում տեղադրված զավեշտալի մի հոդվածի, ինչը սակայն չտեղադրվեց թե վերջինիս և թե մնացած բոլոր կայքերում, ինչը մեզ խորհելու առիթ է տալիս:

Կարգավի-ակ: ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 923 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz