FaceBook           Հինգշաբթի, 25.04.2024, 21:00      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին
21:27
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին

Newsinfo.am

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցությունը մտադիր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունն ունենալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը և կուսակցության խորհրդի անդամներ Զոհրաբ Պետրոսյանն ու Արամ Գրիգորյանը:
Գևորգ Հովսեփյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լինելու է կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու են հիմնական ծրագրային հարցերը, ինչպես նաև նախատեսում են փոփոխություններ իրականացնել ղեկավարման ձևի մեջ: Այսուհետ կուսակցությունը չի ունենալու նախագահ և խորհրդի նախագահ: Ըստ Հովսեփյանի՝ դա նպատակ է հետապնդում ավելի ակտիվացնել կուսակցության շարքերը:
«Մենք ազգայնական ենք, և մեզ համար առաջնայինը ազգային արժեհամակարգի սերմանումն է և իրական հաստատումը, ոչ թե իմիտացիան»,- հայտարարեց կուսակցության նախագահը: Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում քաղաքական դաշտում գործող «Նժդեհյան ցեղակրոն» գաղափարախոսության կրող Հանրապետական կուսակցությանը, Հովսեփյանը պատասխանեց. «Ցեղակրոն լինում է մարդը, ոչ թե ինչ-որ մի կառույց կամ կուսակցություն»:
Կուսակցությունը դեռևս չի հստակեցրել, թե ինչ ֆորմատով է մասնակցելու Աժ ընտրություններին։ Հովսեփյանը վստահեցրեց, որ առաջիկայում այդ ֆորմատը կհստակեցվի և պարզ կլինի՝ արդյո՞ք իրենք առանձին են գնալու ընտրությունների, թե՞ դաշինքով: Իսկ թե ում հետ կդաշնակցեն, նա դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ իրենք կհամագործակցեն այն ուժերի հետ, ում համար առաջնային են ազգային արժեքները:
Նշենք, որ կուսակցությունը ստեղծվել է 1989 թ., պետական գրանցում ստացել՝ 1991-ին, իսկ 2003-ին վերագրանցվել է: Այս պահին, կուսակցության նախագահի հավաստմամբ, իրենք ունեն 2500 անդամ:

Կարգավի-ակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Просмотров: 588 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz