FaceBook           Հինգշաբթի, 18.04.2024, 12:18      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԵՆՈՏԻՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՔԻՉ Է
23:47
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԵՆՈՏԻՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՔԻՉ Է
 Կամ ընդհանրապես չկա
  
   Հարցազրույց Նժդեհյան ցեղակրոն կուսակցության նախագահ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ-Պարոն Հովսեփյան, համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե ցեղակրոնությունը կամ ցեղապաշտությունը ռասիզմ է:
   -Մեր կուսակցությունը վերանկախացած Հայաստանում գրանցված իններորդ քաղաքական ուժն է. գործում է 1991 թվականի հուլիսի 15-ից: Ժամանակին կար նաեւ Հայաստանի ցեղապաշտական կուսակցություն, որի երբեմնի ղեկավարը հիմա Լ.Տեր-Պետրոսյանի մերձավորագույն անձանցից է: Եվ սա զարմանալի էլ չէ, քանի որ Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը գաղափարական որդեգրումներով էապես է տարբերվել ցեղապաշտական ուսմունքի այս «հետեւորդներից»:
   Նրանք ի սկզբանե Նժդեհի գաղափարաբանությամբ չեն առաջնորդվել, այլ իրենց գաղափարները քաղել են Ադոլֆ Հիտլերի աշխատություններից: Ուստի պատահական չէ, որ այդ անձը հիմա Նժդեհյան ցեղակրոնությունը ռասիզմ անվանողի կողքին է:
   Հայաստանի վերանկախացմանը հաջորդած առաջին տարիներին շատերը չէին հասկանում ու ընկալում նժդեհականության գաղափարները: Եվ դա հասկանալի էր, քանի որ քչերն էին կարդացել: Նույնիսկ նժդեհականներս առանձնակի տագնապ չունեցանք, երբ իր իշխանավարման տարիներին Լ.Տեր-Պետրոսյանը ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակեց: Մենք անգամ չվրդովվեցինք, քանի որ ազգային անկախ հանրապետության նախագահ դարձած խորհրդային բանասեր-գիտնականը ազգայնական գրականությունից անտեղյակների շարքում էր մնացել:
   Հիմա, մոտ քսան տարի անց, երբ Գարեգին Նժդեհի ստեղծագործությունները եւ դրանց վերլուծությունները, մեկնաբանությունները հսկայական ծավալով հրատարակված են, այս անտեղյակությունը ոչ միայն անգրագիտության է նմանվում, այլեւ տգետ դիտավորություն է դառնում:
   Սա միայն ապազգային, լիբերալ-կոսմոպոլիտ լինելու հետեւանք չէ: Դեռ տասը-տասնհինգ տարի առաջ նույնիսկ քաղաքական այս հայացքների հետեւորդները հասկացան ու դադարեցին ցեղակրոնությունը ֆաշիզմ ու ռասիզմ ընկալել: Կարծում եմ, որ Լ.Տեր-Պետրոսյանի ինտելեկտուալ ունակությունները միանգամայն բավարար են` ցեղակրոնության առողջ ազգայնական ոգին ընկալելու եւ ունեցած անհանգստությունները փարատելու համար:
   Ցանկության դեպքում դժվար չէ հասկանալ, որ ցեղակրոնությունը բարոյաքարոզչական ուսմունք է, որի նպատակը հայ ազգի արժեքային համակարգը հզորացնելն ու առողջ պահելն է: Լ.Տեր-Պետրոսյանը հենց այս ամենը հասկանալու ցանկություն չունի: Նույնիսկ չի էլ ըմբռնել, որ Նժդեհյան ցեղակրոնությունը ծնվել է անկախ Լեռնահայաստանում՝ 1918 թվականին:
   Հետեւաբար ցեղակրոնությունը որեւէ կերպ չի առնչվում իտալական կամ գերմանական ֆաշիզմին ու նացիզմին, Մուսոլինիի կամ Հիտլերի սոցիալ-շովինիզմի գաղափարախոսությանը: Եվ եթե Լ.Տեր-Պետրոսյանը ցեղակրոնությունը ռասիզմ է որակում, ապա դա կարող է միայն դիտավորության արդյունք լինել: Իսկ նման դիտավորություն կարող է ունենալ Հայաստանի քաղաքական դաշտում գործող միայն այն անձը, որը արտաքին թշնամու պատվերն է կատարում:
   ՀԱԿ վերջին հանրահավաքի իր ելույթով Լ.Տեր-Պետրոսյանը ուղղակիորեն հաստատեց այս իրողությունը: Նրա ելույթում քննադատություն չկա, այլ միայն անհիմն ու սին փնովանք է: Ամենավնասակարն ու վտանգավորը նրա գործողություններում մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովող բանակին հասցեագրած վարկաբեկումներն են:
   -Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանը ընտրել է այս մարտավարությունը: Ի՞նչ սպառնալիք կա նրա գործողություններում:
   -Բանն այն է, որ սա քաղաքական պայքարի, առավել եւս` իշխանության հետ ընդդիմության մրցակցության ձեւ չէ, այլ պարզ թշնամական վերաբերմունք ու գործունեություն պետության, պետական ինստիտուտների ու բանակի դեմ: Ճիշտ նույն բառապաշարը, գործելաձեւն ու նպատակներն են, ինչը մենք տեսնում ենք նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններում, նրանց քարոզչական հայտարարություններում ու լրատվական կայքէջերում:
   Եթե համադրենք ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի ու մեր արտաքին թշնամու արարքները, ապա տարբերություններ դժվար կլինի գտնել: Տեր-Պետրոսյանի խոսքում ազգային ոգի, ցավ չկա: Հետեւաբար այն օգտակար չի կարող լինել: Նժդեհի գնահատմամբ` սին է քննադատությունը, եթե ստեղծագործ չէ: Ազգի խնդիրներով մտահոգ մարդու խոսքը եթե կտրես, ապա արյուն պետք է գա, քանի որ այդ խոսքի մեջ ոգի կա: Տեր-Պետրոսյանը չի քննադատում, այլ նենգամտորեն փնովում է ամեն հայկականը, ինչպես դա անում են թուրքերն ու ադրբեջանցիները: Հետեւաբար նա օտար կառույցների է ծառայում:
   Անհանգստության ու տագնապի մեկ այլ պատճառ եւս կա: Պայքարի այս տարբերակը ընտրելու համար անձը պետք է ցածր արժեքներ դավանի, անտեսի ազգային արժեհամակարգը: Սա գենային դրսեւորում է: Հետեւաբար Լ.Տեր- Պետրոսյանի գենոտիպում հայկականը քիչ է կամ ընդհանրապես չկա: Պատահական չէ, որ տասնամյա ընդմիջումից հետո քաղաքական դաշտ վերադառնալով, նա հրապարակ հանեց ոչ թե մեր ազգային, այլ հրեական դրոշը եւ իրեն հարազատ հրեական պարը պարեց հրապարակում:
   Ի վերջո, պետք է հասկանալ, որ ազգային արժեքները նա փորձում է փոխարինել կեղծ արժեքներով: Պատերազմական իրավիճակում ապրող պետության համար սա ուղղակի վտանգ է:
   Պետք չէ ընկնել Լ.Տեր-Պետրոսյանի ստեղծած Հայ ազգային կոնգրեսի թյուրիմացությունների ծուղակը: Եթե այս շարժման առաջնորդը մերժում է ազգային գաղափարախոսությունը, ցեղակրոնությունը ռասիզմ է համարում, ուրեմն նրա ղեկավարած կառույցը չի կարող հայկական լինել: Իսկ թե այս կառույցը որ ազգի կոնգրեսն է, իրենք արդեն պարզորոշ բացահայտել են:

 

 

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
Կարգավի-ակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Просмотров: 554 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz