FaceBook           Ուրբաթ, 29.03.2024, 12:51      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2011 » Հուլիս » 27 » Խաղից դուրս մնացած ցեղակրոնները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին
21:28
Խաղից դուրս մնացած ցեղակրոնները կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

tert.am

Նժդեհյան ցեղակրոն կուսակցությունը կմասնակցի առաջիկա խարհրդարանական ընտրություններին: Դրանց մենակ կամ դաշինքով մասնակցելու հարցը կուսակցությունը կորոշի տարեվերջյան համագումարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին կուսակցության խորհրդի անդամներ Գևորգ Հովսեփյանը, Զոհրաբ Պետրոսյանը և Արամ Գրիգորյանը:

«Մեր ակտիվությունն աննախադեպ է, բայց դա նոր ու պատահական չէ և վաղուց է նկատվում այդ ակտիվությունը, մոտ երեք տարի է, և մենք կարծում ենք, որ այդ ակտիվությունը տալու է իր պտուղները»,- ասաց Գևորգ Հովսեփյանը:

1993 թվականից 2500 անդամ ունեցող կուսակցությունը հավատում է, որ կհասնի «հաջողության հասնելու իր բանաձևին». «Մենք մեր շեշտը դնելու ենք խաղից դուրս մնացած ազգայնական մտածելակերպ ունեցողների, մտավորականների և երիտասարդների վրա, որոնք մեծամասնություն են կազմում»,- նշեցին բանախոսները:

Այս հավատը նրանք ունեն նույնիսկ այն պայմաններում, երբ, ինչպես նշեց Արամ Գրիգորյանը, «ցանկացած քաղաքական ուժ հզորանում է ընտրությունների ժամանակ, երբ որոշակի հաջողությունների է հասնում։ «Բայց մենք ուսումնասիրել ենք հայկական քաղաքական դաշտը և նկատել ենք մոնոպոլիզացիա»,- ասա նա: 

Կարգավի-ակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Просмотров: 511 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz