Ֆայլերի գրադարան      FaceBook           Շաբաթ, 24.08.2019, 05:09      
Մենյու

ՑԱՆԿ
ԳՐԱԴԱՐԱՆ [11]
ԾՐԱԳՐԵՐ [3]

Գլխավոր » Ֆայլեր » ԳՐԱԴԱՐԱՆ

ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
[ Բեռնում (131.0 Kb) ] 10.12.2011, 16:04
Մեր բնօրրան Հայրենիքից անբաժանեի Արցախ աշխարհի մի մասի ազատագրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը աննախադեպ երևույթ է մեր պատմության վերջին 15-դարյա շրջանում։ Հայոց անկախ պետության կորստից (4-րդ դար) և դրան հաջորդող Հայրենիքի մեծ մասի (համեմատության մեջ ասած՝ ձեռքերի տաս մատից իննի) շարունակական կորուստներից հետո առաջին անգամ հայությունն իր մեջ ուժ գտավ վերատիրելու իր բնօրրանի մի կորսված մասին ու դրա վրա հայկական անկախ պետություն ստեղծել (հիշենք, որ Կիլիկիայի հայկական պետությունը բնօրրանից դուրս ստեղծվեց, իսկ ժամանակ առ ժամանակ տարածքային մասնակի ազատագրումները չեն ուղեկցվել հայկական պետության ստեղծումով): Անցած պատմական ւղու տեսանկյունից Արցախյան խնդիր գոյություն ունենալ չի կարող, այլ կա միասնական հայոց բնօրրանի վերատիրման հարց, որի ծնունդը առնվազն հազարամյակների տևողություն ունի։ Ըստ էության, առկա է բնական հայրենիքի վերատիրման առարկայական ընթացք, ինչը ժամանակի մեջ շարունակական բնույթ ունի։ Հողերի ազատագրումով և պետության փաստացի ստեղծումով լուծվել է միայն Արցախյան խնդրի ֆիզիկական-նյութական մասը, ու դեռևս ապահովված չեն մի շարք քաղաքական (բանական բաղադրիչ) և հայրենակցական (հոգևոր բաղադրիչ) հարցերի վճռումը։ Քաղաքական հարթության մեջ դրանք են. ԼՂՀ անկախ կարգավիճակի միջազգային ճանաչումն, Ղարաբաղի (Լեռնային և Դաշտային) ամբողջական ազատագրումը, ու անվտանգության գոտու ամրապնդումը՝     պատերազմական     հաղթանակները     դիվանագիտական հաղթության վերածելը, ազատագրված տարածքների վերաբնակեցումն ու տնտեսական յուրացումը, իսկ հոգևոր բաղադրիչի ապահովումը ենթադրում է հայության հայրենատիրական զգացումի արմատավորումը սեփական բնատարածքի նկատմամբ։
Կարգավի-ակ: ԳՐԱԴԱՐԱՆ | Ավելացրել է: Admin
Просмотров: 221 | Բեռնում: 93 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Email:
Գաղտնաբառ *:
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2019
Անվճար հոսթինգ uCoz