Կարծես թե,
հասունացել էր ժամանակը,
որ երկրի իշխանությունները ձեռբազատվեին
ստեղծված իրավիճակից, դրսևորեին
կամք, վերականգնեին Ազգի
հավատը առ ապագա
և երկիրը դուրս
բերեին առկա վիճակից:
Իսկ վիճակի մասին
գիտեն բոլորը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազգակերտման գործընթացն,
որով առաջնորդվում է «Նժդեհյան Ցեղակրոն»
կուսակցությունը, իր մեջ
ներառում է նաեւ իրական
Ազգային ընտրությունների միջոցով
Ազգային պետության կերտում:
Ցավոք, կայանալիք
ընտրությունները ոչինչ չեն
որոշելու ազգակերտման գործընթացում,
քանի որ բոլոր
մասնակից ուժերն իրենց
ունեցած վարչական ռեսուրսներով,
իրենց ծրագրերով, կարգախոսներով
և դրանք իրականացնողներով, հիմնականում,
որևէ, առընչություն չունեն
Հայկական Ազգային պետության
կառուցման և Հայ
Ազգի վերելքի հետ:
Մենք կարծում
ենք, որ մասնակցելով
երկրի կառավարման գործընթացին
կարող ենք ավելի
արագ իրականացնել մեր գաղափարներն ու
ծրագրերը: Սակայն, գոյություն
ունեցող գերմոնոպոլ քաղաքական
ու տնտեսական համակարգում
Ազգային ժողովում մի
քանի տեղ ունենալը
որևէ բեկում չի
կարող առաջացնել այդպիսի
համակարգի վերափոխմանը:
Հայ
Ազգն այլևս իվիճակի
չէ այսպես ապրել
ու զարգանալ:
Անկախ ԱԺ
ընտրությունների
արդյունքներից, «Նժդեհյան Ցեղակրոն»
կուսակցությունը շարունակելու է
իր գործունեությունը և
պայքարը, ձգտելով համախմբել
բոլոր այն ուժերին,
որոնց նպատակը եւս ազգակերտման
գործընթացն է մեր
երկրում:
Այդ նպատակին
հասնելու համար «Նժդեհյան
Ցեղակրոն» կուսակցությունն իրագործելու
է բոլոր քաղաքական
քայլերը, որոնք նպաստելու են այդպիսի համակարգի
կազմալուծմանը:
Չկա
անկարելին, երբ կա
զորեղ ու վճռական
կամքը:
Ահա կարգախոսը,
որով պետք է
առաջնորդվեն բոլոր առաջադեմ
Ազգային ուժերը:
Նժդեհյան
Ցեղակրոն
կուսակցության
խորհուրդ
|