Երեկ մենք միասին էինք և իրար հետ ուխտ կնքեցինք, լծվել Հայոց պետության կայացման սրբազան գործին,իրար հետ կիսելով Արցախյան պատերազմի, երկրաշարժի, մութ ու խավարի տարիների, քաղաքական ցնցումների դառը պտուղները,մեր սրտում կրելով Նժդեհյան սուրբ գաղափարները: Դեռ այդ ժամանակ մենք ձեռք ձեռքի տվինք ու ճամփա ընկանք և հայտնվեցինք տարբեր բևեռներում: Պատճառը ձեռքսեղմումը չէր և ոչ էլ մեր որդեգրած գաղափարների ընկալումների տարբերությունը: Պատճառը ձեռքերի մաքրության տարբերությունն էր և նաև այն միջավայրերի՝ ուր մենք հայտնվեցինք: Մեզնից մի մասը մշտապես գտնվելով ժողովրդի կողքին, աջակիցը և մասնակիցը լինելով նրա ընդվզումների. Անկախ այդ շարժումների կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունների, մշտապես իր բողոքի ձայնն է բարձրացրել մեր նորաստեղծ երկրում իրականացվող կողոպուտի, թալանի, անբարոյականություն ուազտեղություն տարածող ապազգային կառույցների դեմ: Իսկ մյուս մասը՝ դուք, ակամայից հայտնվելով մոտ 20 տարի <<պատասխանատվություն>> կրելու լոզունգներով իշխանության եկած ու պատասխանատվության չենթարկված, երկիրը քաոսի տանող Հանրապետական կուսակցության շարքերում, ձեր լռելյալ համաձայնությամբ, կամ անմիջական մասնակցությամբ իրականություն դարձրիք այդ քաոսը: Իր տեսակի մեջ աննախադեպ ժողովրդական ու երիտասարդացած այս շարժումը նոր հույսեր ու ճանապարհներ է նախանշում: Այսօր շատերն են փորձում կռահել՝ ով, ինչ ուժեր են կանգնած այս հզոր շարժման թիկունքում: Ես տեսաու բացահայտեցի այդ ուժը: Դա մի փոքրիկ աղջնակ էր, ով ասֆալտի վրա կավճով արև էր նկարում ու գրում <<Մերժիր Սերժին>>… : Այդ ուժի հանդեպ անզոր է տիեզերքը, ավելի ճիշտ՝ դա հենց տիեզերքի ուժն է: Յուրաքանչյուրս պատասխանատու է այդ աղջնակի, այդ նկարված արևի, մերիրական Հայրենիքիառաջ:
Բայց օլիգարխիկ այս համակարգը շարունակում է իր քայքայիչ գործունեությունը, փորձելով քեզ, իմ ընկեր վերստին ներքաշել իրխարդավանքների հորձանուտ: Դիմելով քեզ խնդրում և պահանջումեմ՝
- Չենթարկվել այդ համակարգի խարդավանքներին, թույլ չտալով նրա քաղաքական թևի վերարտադրությանը:
- ՀանրապետականԿուսակցությունը Հրապարակավ պիտի խոստովանի իր մեղքերը, պիտի ինքնամաքրվի իր շարքերից դուրս մղելով այդ ապազգային տարրին, ինչի կազմակերպիչն ու իրականացնողը պիտի լինես դու,իմընկեր:Ձեր համերաշխությունն ու զորակցությունը հայտնեք համազգային այսզ արդոնքին
- Ինքնակազմակերպվեք և ձեր մասնակցությունը բերեք հայության ամբողջականությանն ուղղված ընթացող գործընթացին: Հայությունը դատապարտված է ամբողջականանալ, ու ամբողջականանալ իր հիմքում ունենալով Հայկականությունը:
- ԲոյկոտելՀանրապետական կուսակցության կողմից իրականացվելիք ցանկացած սադրանք առաջացնող քայլ, դա կլինի տեսանելի թե անտեսանելի: Բացառել Հանրապետական կուսակցության մասնակցությունը սպասվող ընտրություններին նաև ուղղակի կամ անուղղակի ներթափանցումներ այլկ առույցներ, բացառելով քաղաքական գործառույթների վրա ազդելու ցանկացած ազդեցություն:
Հանրապետական կուսակցությունը պիտի առերեսվի իր հետ ու այլևս անընդունելի պիտի համարվի հայության կողմից այն դեպքում, եթե նա փորձի կեղծ արդարացումներ ու պատճառաբանություններ ներկայացնել իրկատարած մեղքերի համար:
<<Նժդեհյան Ցեղակրոն>>կուսակցության նախագահ՝
Գևորգ Հովսեփյան
25.04.2018
|