Panorama.am «Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցությունն առաջնորդվում է Նժդեհյան գաղափարներով: Մենք ազգայնականներ ենք և մեր նպատակն է այդ գաղափարների ամրապնդումը հասարակության մեջ», - Լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով կուսակցության գաղափարախոսության ու նպատակների մասին, ասաց այդ կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը:
Հարցին, թե նժդեհյան գաղափարրներով հանդես գալով, կուսակցությունն արդյոք չի կրկնում ՀՀԿ-ին, բանախոսը պատասխանեց, որ ցեղակրոնություն ասվածը վերաբերվում է ոչ թե կազմակերպություններին, այլ մարդուն: Այն մենաշնորհային չէ և բոլոր հայերը պետք է լինեն այդպիսին:
«Կուսակցության խնդիրն է հանդիսանում
նաև ազգային արժեք, ազգային պետություն հասկացությունների սահմանումը և որից էլ պետք
է բխի կուսակցության առաջարկները Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերապերյալ»:
Պետք է օգտագործենք «խաղից դուրս» մնացած մտավորականների և երիտասարդների ուժերը և
երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծենք հասարակության մեջ
ազգային արժեքներ ներմուծելու միջոցով », - հավելեց բանախոսը:
|