Վերջերս ԶԼՄ-ներում շրջանառվող նյութ էր դարձել
Միջին Ասիայից 200 համշենահայ ընտանիքների
Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝
Արցախում վերաբնակվելու ցանկության
հարցը: Ինչը, սակայն,
զարմանալիորեն բացասական տրամադրություններ է առաջացրել որոշ կազմակերպությունների ու մտավորականների մեջ; Նժդեհյան Ցեղակրոն
Կուսակցությունը ելնելով իր գաղափարախոսությունից եւ ծրագրերից չափազանց
վտանգավոր է համարում
նման տրամադրությունների գոյությունը
եւ նմանատիպ բացասական
տեսակետների տարածումը: Այս կապակցությամբ Նժդեհյան
Ցեղակրոն Կուսակցությունը հայտարարում է.
1.
Հայաստանը որեւէ կրոնական համայնքի
ապրելավայր չէ, այլ ողջ աշխարհասփյուռ
հայության Հայրենիքն է:
2.
Կուսակցությունը
ողջյունում է համշենահայերի
այս նախաձեռնությունը եւ մնացած այլ նախաձեռնությունները, որոնց կարգախոսն է «դարձ դեպի Հայրենիք»:
3.
Կուսակցությունը
վտանգավոր է համարում
այն տեսակետները, հայտարարություններն ու նախաձեռնությունները որոնք սեպ են խրում հայության
տարբեր մասերի միջեւ:
Մեզ համար չկան եւ չեն կարող լինել որեւէ տարբերակումներ հայության
մեջ, լինեն դրանք կրոնական թե քաղաքական:
4.
Ազգն ու Հայրենիքն
են մեր աստվածությունները, իսկ ազգասիրությունն ու հայրենասիրությունը՝ կրոն:
ՆՑԿ ԽՈՐՀՈՒՐԴ
|