2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Report!am-ը շարունակում է անդրադառնալ կուսակցություններին, որոնք ինչ-որ ժամանակ ակտիվ գործունեություն են ծավալել կամ ակտիվացել են ընտրությունից ընտրություն:
- Ինչո՞ւ եք
որոշել մասնակցել ընտրություններին:
- Մենք
մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մեր շարքերում արդեն երկու-երեք տարի է` ակտիվություն կա, որը պարտավորեցնում եւ պարտադրում է, որ մենք մասնակցենք ընտրություններին:
- Ինչո՞ւ պետք
է ժողովուրդը ընտրի
ձեզ:
- Գիտեք
ինչ, մեր գաղափարախոսությունը Նժդեհյան գաղափարախոսությունն է` ցեղակրոն: Քանի որ մենք ազգայնականներ ենք` գտնում ենք, որ հայ ազգի կառավարման լավագույն ձեւը ազգային պետությունն է, որը այսօր չունենք:
Մենք առաջարկում ենք մեր մոդելը, ծրագրերը` ինչ եղանակներով պետությունը շարժվի, որպեսզի իրապես կոչվի ազգային պետություն:
- Ո՞րն է
Ձեր տեղը
քաղաքական դաշտում:
- Մենք
ազգայնական ենք: Մենք համակարգին ենք դեմ, ըստ էության` մենք ենք ընդդիմադիր` համակարգին ենք դեմ, ոչ թե կոնկրետ մարդկանց եւ իշխանություններին:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Կարծում
եմ` մեծ փոփոխություններ չեն լինի, բայց դրական բաներ էլ կլինեն, որովհետեւ ժողովրդի մեջ որակական փոփոխություն կա, հատկապես գնահատականներում, եւ հնարավոր է` հաջողությունների հասնենք:
|