NeoNews.am Բազմակուսակցական Հայաստանում ,շարունակվում են նոր
կուսակցությունների ձևավորումը: 1989 թվականի հունվարի 14-ին հիմնադրաված «Նժդեհյան Ցեղակրոն» ": Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը
Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյանը և խորհրդի անդամներ
Զոհրաբ Պետրոսյանը և Արամ Գրիգորյանը խոսել են առաջիկայում կայանալիք կուսակցության
համագումարից և կուսակցության ստեղծման նպատակից:
«Մենք մեր առջև խնդիր ենք դրել հիմնվել ազգային
որոկների վրա և նպաստել ազգային արժեհամակարգի վերահաստատմանը:Կուսակցությունը իր
կազմավորման գաղափարական հիմք է որդեգրել Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքը:Այսօր
կա մտավորականության և հասարակության խաղից դուրց վիճակ և մեր նպատակն է
ներգրավվենք նրանց գործընթացի մեջ:Չկա անկարելին,եթե կա զորեղ կամքը»,- ասել է
Գևորգ Հովսեփյանը:
Իսկ թե ինչպես են վերաբերվում քաղաքական դաշտում
գործող Նժդեհի հետեւորդ «Հանրապետական» կուսակցությանը: Հովսեփյանը պատասխան տվեց,
նշելով, որ ցեղակրոն լինում է մարդը, ոչ թե ինչ-որ մի կառույց կամ
կուսակցություն: Այն հարցին ,հնարավոր է հանդես գաք ընտրություններում դաշինքով,
Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց,- համագործակցությունը հնարավոր է ազգային դաշտում
գործող ուժերի հետ:
|