FaceBook           Հինգշաբթի, 25.04.2024, 09:39      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահը Սերժ Սարգսյանի գործունեությանը միանշանակ գնահատական չի կարող տալ
23:50
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահը Սերժ Սարգսյանի գործունեությանը միանշանակ գնահատական չի կարող տալ

7or.am 

Այսօր մամլո ասուլիս են տվել «Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» նախագահ Գևորգ Հովսեփյանը, կուսակցության խորհրդի անդամներ Զոհրաբ Պետրոսյանն ու Արամ Գրիգորյանը։

Գ. Հովսեփյանը, պատասխանելով «7օր»–ի հարցին՝ ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, ասել է, որ միանշանակ գնահատական չի կարող տալ, քանի որ նրա ղեկավարության օրոք գրանցվել են ինչպես հաջողություններ, այնպես էլ անհաջողություններ։

–Եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ, և՛ անկումներ, և՛ վերելքներ։ Միանշանակ վատ կամ միանշանակ լավ չի կարելի գնահատել,–նշել է ՆՑԿ նախագահը։

Բանախոսն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրի վերաբերյալ կուսակցության պատկերացումներին։

«Մեր պատկերացմամբ՝ Արցախը պատմական Հայաստանի մի մասն է, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը և Հայաստանը միասին պետք է լինեն»,–նշել է Գ. Հովսեփյանը։

Արամ Գրիգորյանն էլ հավելել է. «Քանի որ այսօր պարտադրվում է փոխզիջումների գնալ, ապա մեր փոխզիջումը կարող է միայն Ղարաբաղի անկախության ճանաչումը լինել մեր տարածքների հաշվին։ Ուրիշ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը. եթե այդ տրամաբանությամբ են գնում բանակցությունները, մենք ողջունում ենք»։

Կարգավի-ակ: ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ | Просмотров: 504 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz