Քրիստոնյա Արիացիներ հասարակական կազմակերպության հայտարարությունը`
Հայաստանի ԵՎ Թուրքիայի միջԵՎ արձանագրությունների ստորագրման առիթով ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի 2009 թ-ի հոկտեմբերի 10-ի ուղերձի ԵՎ ՀՀ խորհրդարանի կողմից հիշյալ արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ
Չկան անլուծելի խնդիրներ, կան
սահմանափակ ինտելեկտով մարդիկ:
Համամիտ լինելով Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման առիթով ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի 2009թ-ի հոկտեմբերի 10-ի ուղերձի նախաբանին, մասնավորապես արձանագրությունների քննարկումները առիթ դարձան.
1. անդրադառնալու Հայաստանի և Հայության տեղին ու դերին,
2. աշխարհին հիշեցնելու, որ Թուրքիայում Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին պետական մակարդակով իրականացվել է Հայ ժողովրդի հայրենազրկման ու բնաջնջման քաղաքականություն,
3. փաստելու, որ.
1) մեր նահատակների հիշատակը և սերունդների ապագան պահանջում է ունենալ ողջ հայության երազանքների հայրենիք,
2) Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ողջ աշխարհը գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տասը միլիոնանոց հայ ժողովրդի հետ:
Փորձելով զերծ մնալ անհարկի շահարկումներից և պիտակավորումներից` ներկայացնում ենք մեր դիտարկումները, մտահոգությունները, գնահատականները, դիրքորոշումն և առաջարկությունը:
http://http://nc-kus.do.am/load/cragrer/qar_ardanagrowtyownner_hoktember_2009/2-1-0-17
|