FaceBook           Չորեքշաբթի, 19.12.2018, 06:27      
Մենյու

ՑԱՆԿ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [4]
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ [10]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [10]
ԾՐԱԳՐԵՐ [1]

Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 17 » Կուսակցությունները եւ ժամանակը. "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցություն
17:36
Կուսակցությունները եւ ժամանակը. "Նժդեհյան ցեղակրոն" կուսակցություն

2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Report!am-ը շարունակում է անդրադառնալ կուսակցություններին, որոնք ինչ-որ ժամանակ ակտիվ գործունեություն են ծավալել կամ ակտիվացել են ընտրությունից ընտրություն:

- Ինչո՞ւ եք որոշել մասնակցել ընտրություններին:

- Մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մեր շարքերում արդեն երկու-երեք տարի է` ակտիվություն կա, որը պարտավորեցնում եւ պարտադրում է, որ մենք մասնակցենք ընտրություններին:

- Ինչո՞ւ պետք է ժողովուրդը ընտրի ձեզ:

- Գիտեք ինչ, մեր գաղափարախոսությունը Նժդեհյան գաղափարախոսությունն է` ցեղակրոն: Քանի որ մենք ազգայնականներ ենք` գտնում ենք, որ հայ ազգի կառավարման լավագույն ձեւը ազգային պետությունն է, որը այսօր չունենք:


Մենք առաջարկում ենք մեր մոդելը, ծրագրերը` ինչ եղանակներով պետությունը շարժվի, որպեսզի իրապես կոչվի ազգային պետություն:

- Ո՞րն է Ձեր տեղը քաղաքական դաշտում:

- Մենք ազգայնական ենք: Մենք համակարգին ենք դեմ, ըստ էության` մենք ենք ընդդիմադիր` համակարգին ենք դեմ, ոչ թե կոնկրետ մարդկանց եւ իշխանություններին:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Կարծում եմ` մեծ փոփոխություններ չեն լինի, բայց դրական բաներ էլ կլինեն, որովհետեւ ժողովրդի մեջ որակական փոփոխություն կա, հատկապես գնահատականներում, եւ հնարավոր է` հաջողությունների հասնենք:

Կարգավի-ակ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Просмотров: 234 | Ավելացրել է: Admin | Рейтинг: 0.0/0
Մուտք

Փնտրում

Վիճակագրություն

Ընդամենը օնլայն 1
Հյուր 1
Օգտվող 0


Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz