«Գարեգին Նժդեհ» ֆիլմը
(պատմական, գաղափարական սխալներ և անցանկալի դրվագներ)
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում սուր պայքար է մղվում հայրենասիրության դեմ: Պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին: Սա կատարվում է մշակույթը քայքայելով, տնտեսության լճացմամբ, ժողովրդին արտագաղթի մղելով:
Սակայն Հայաստանում դեռ ապրում է հայրենյաց պաշտպան Նժդեհի ոգին և շարունակում է արմատ գցել երիտասարդության մեջ: Եվ մենք իրավունք չունենք թուլության դիրքերից որոշել այն հողի ճակատագիրը, որ ձեռք է բերվել մերօրյա Նժդեհների արյան գնով:
|