Երեկ մենք միասին էինք և իրար հետ ուխտ կնքեցինք, լծվել Հայոց պետության կայացման սրբազան գործին,իրար հետ կիսելով Արցախյան պատերազմի, երկրաշարժի, մութ ու խավարի տարիների, քաղաքական ցնցումների դառը պտուղները,մեր սրտում կրելով Նժդեհյան սուրբ գաղափարները: Դեռ այդ ժամանակ մենք ձեռք ձեռքի տվինք ու ճամփա ընկանք և հայտնվեցինք տարբեր բևեռներում: Պատճառը ձեռքսեղմումը չէր և ոչ էլ մեր որդեգրած գաղափարների ընկալումների տարբերությունը: Պատճառը ձեռքերի մաքրության տարբերությունն էր և նաև այն միջավայրերի՝ ուր մենք հայտնվեցինք:
Հայությունը անհիշելի ժամանակներից, հատկապես ճակատագրական պահերին ձևակերպել է ժամանակի շնչին համապատասխան կարգախոսներ, գաղափարներ և դրանց հիման վրա ձևավորել զանազան շարժումներ, որոնց հիմքում մշտապես եղել է Հայկականությունը իբրև արժեհամակարգ: Եվ միշտ ել գտնվել են անսիրտ խելոքներ, ովքեր իրենց <<կաղ հանգերով>> ու վարգով փորձել են վարկաբեկել, նսեմացնել այդ գաղափարները՚...
Սիրով Ձեր քննարկմանն ենք ներկայացնում 2016 թվականի մայիսի 28-ի կուսակցությունների համատեղ նիստում հաստատված «Հայք» ծրագրի նախագիծը:
Այն խնդրում ենք դիտարկել որպես տարբերակ:
Երախտագիտությամբ կնդունենք բարի կամքով Ձեր կողմից ներկայացված դիտողություններն, ուղղումներն, առաջարկությունները, լրացումները, կարծիքները, ինչպես նաև առողջ քննադատությունը:
Կարգավիճակ: ԾՐԱԳՐԵՐ |
Դիտում: 1844 | Ավելացրել է: Admin | Ամսաթիվ: 01.02.2017